Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը
Մամուլ

Չարչյանի գործով դատարանը վերականգնել է փորձագետների պաշտոնավարումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Արմեն Չարչյանի գործով մեղադրյալներից 2-ի նկատմամբ դատարանն առաջին նիստում բարենպաստ որոշում է կայացրել՝ նրանց վերականգնելով իրենց պաշտոններում։ Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին վերաբերող գործով, որը վերաբերում է Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի գործով ժամանակին տրված փորձագիտական եզրակացությանը, որպես մեղադրյալ են ներգրավվել եւս 4 հոգի՝ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներ Հայկազ Չախոյանը, Կարեն Մխիթարյանը, Արմինե Հարոյանն ու Վարդան Խաչիյանը։ Նրանք մեղադրվում են փորձաքննության վերաբերյալ «ակնհայտ կեղծ եզրակացություն» տալու մեջ։ Նշենք, որ նրանց եւ Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետը վաղուց լրացել է, եւ եթե նրանք ընդունեին իրենց առաջադրված մեղադրանքը, ապա քրեական հետապնդումը կդադարեցվեր, սակայն փորձագետներն ու վաստակավոր բժիշկը չեն ընդունել մեղադրանքները եւ դատաքննության արդյունքում ցանկանում են ապացուցել, որ իրենք որեւէ կեղծ եզրակացություն չեն տվել։ Ընդ որում՝ դատաքննության ավարտին հնարավոր չէ մեղադրող ակտ կայացնել եւ պատիժ նշանակել՝ օրենքը դա թույլ չի տալիս։ Այսինքն, այս գործը հարուցվել է եւ քննվում է զուտ բարոյական հաղթանակ տանելու եւ ընդդիմադիր գործչին հանցագործ հանելու նպատակով։

Նախաքննության մարմինը, որպես խափանման միջոց, կասեցրել էր ՊՈԱԿ-ի 2 փորձագետների պաշտոնավարումը, եւ դատարանն առաջին իսկ նիստում մեղադրյալ Հայկազ Չախոյանի եւ Կարեն Մխիթարյանի մասով չեղարկել է այդ որոշումը՝ նրանց վերականգնելով իրենց պաշտոններում։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Չախոյանի եւ Մխիթարյանի պաշտպան Ինգա Ավագյանը։ «Նախաքննական մարմինը որոշում էր կայացրել պաշտոնավարման կասեցումը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից՝ մեր միջնորդության հիման վրա քննարկվել է, եւ դատարանը վերացրել է այդ խափանման միջոցը»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ դատարանի որոշումն իրենց ուղարկվել է, սակայն հիմքերի մասին մանրամասն տեղեկություն հաղորդել այս պահին չի կարող։

Հարցին, թե մեղադրյալները վերականգնվե՞լ են արդեն իրենց պաշտոններում, պաշտպանը պատասխանեց․ «Վերականգնվել են, թե ոչ, չեմ կարող հստակ ասել, որովհետեւ դատարանի որոշումը ստանալուց հետո պետք է իրենք համապատասխան դիմումով ներկայացնեին, որի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ։ Կարող եմ եւս մեկ անգամ փաստել, որ դատարանը, քննարկելով պաշտպանական կողմի միջնորդությունը, այն բավարարել է մասնակի, որովհետեւ նաեւ այլ խափանման միջոց է եղել կիրառված՝ բացակայելու արգելքը»։

Գործով մյուս մեղադրյալները՝ փորձագետներ Արմինե Հարոյանն ու Վարդան Խաչիյանը, ունեն այլ պաշտպաններ, առաջին դատական նիստում նրանց խափանման միջոցների վերաբերյալ պաշտպանների կողմից միջնորդություն չի ներկայացվել, քանի որ աշխատանքային օրն ավարտվել է, սակայն ենթադրվում է, որ մյուս մեղադրյալների պաշտպանները եւս նման միջնորդությամբ հանդես կգան։ Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին եւ մյուսներին առնչվող այս գործը դատարան է մտել մարտի 15-ին եւ մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: