Չինաստանը կարող է համոզել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում. Մակրոն
Չինաստանը կարող է համոզել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և կողմերին վերադարձնել բանակցությունների սեղան:
Այս մասին նշել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ:
Նա կոչ է արել ճնշել Ռուսաստանին և իր համոզմունքն է հայտնել, որ Չինաստանը կարևոր դեր պետք է ունենա խաղաղության կառուցման գործում, իսկ Ուկրաինայում պատերազմի դադարեցումը բանակցությունների հիմնական թեմաներից է։