Ֆրանսիան ցանկանում է Չինաստանի հետ ուղի հարթել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ. Մակրոն
Մակրոնն ասել է, որ ցանկանում է Չինաստանի հետ ընդհանուր ուղի հարթել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Ավելի վաղ The Guardian-ը գրել էր, որ Ֆրանսիայի նախագահը գնացել է Չինաստան՝ համոզելու Չինաստանի իշխանություններին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա:
Մակրոնի հետ միասին Չինաստան է մեկնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։