ՊԵԿ-ը նախապատրաստվում է Թուրքիայի սահմանի «Մարգարայի» անցակետի վերագործարկմանը (տեսանյութ)
Երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, գիտեք ընթացող բանակցությունների մասին, և մենք հիմա այլ պետական մարմինների հետ նախապատրաստվում ենք, հնարավորինս արագ, եթե վերջնական որոշումը կայացվի, ոորպեսզի սահմանային կետը գործի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ խոսելով հայ-թուրքական սահմանի «Մարգարայի» անցակետի վերագործարկման մասին:
«Իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ մաքսային ընթացակարգերն այդտեղ սահուն հունով կիրառելու համար»,- ասաց Բադասյանը։