Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց չի քննարկվում. Սարգիս Խանդանյան
Ո՛չ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ո՛չ խմբակցությունում Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց չի քննարկվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամավոր Սարգիս Խանդանյանը:
«Նման հարցեր չկան օրակարգում և չեմ կարծում, որ դրանց անհրաժեշտությունը կա»,- ասաց ՔՊ-ականը: