Գիշերը Գազայի հատվածում դարձյալ թեժ է եղել
Գիշերվա ընթացքում երկրորդ հրթիռային հարձակումն իրականացվել է պաղեստինյան Գազայի հատվածից դրան հարակից իսրայելական բնակավայրերի ուղղությամբ:
Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։
Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան, նշում է հեռուստաալիքը: