Իսրայելի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել
Իսրայելի որոշ քաղաքներում, որտեղ խառը արաբա-հրեա բնակչություն կա, անկարգություններ են սկսվել։
Այս մասին հաղորդումներ են ստացվել Սախնինից, Նազարեթից, Յաֆայից և Ում էլ Ֆահմից:
Անկարգությունների հետևանքով կան ձերբակալվածներ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։