Բելառուսական տեխնիկայով գնացք է տեղափոխվել Լիտվայի հետ սահման
Բելառուսում ապրիլի 6-ի գիշերը տեխնիկայով գնացքը, ենթադրաբար Բելառուսի Զինված ուժերի 120-րդ առանձին գվարդիական մեքենայացված բրիգադից, տեղափոխվել է Գուդոգայ երկաթուղային կայարան, որը գտնվում է Լիտվայի հետ սահմանից 9 կմ հեռավորության վրա:
Այս մասին հայտնում է Gayun-ը։
Հրապարակման համաձայն՝ տեղակայվել է առնվազն 20 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 10-15 T-72B/B3 տանկ, զրահափոխադրիչներ, հետևակի մարտական մեքենաներ: