NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Մարդը, եթե ՔՊ-ական է` չի նշանակում, որ ստախոս է․ Գեղամ Նազարյան «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Անցած ուրբաթ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի` Մհեր Սահակյանի եւ Վլադիմիր Վարդանյանի ընդհարման գործով երեկ խորհրդարանում կատարվել են առերեսումներ՝ դեպքի մասնակիցների եւ ականատեսների միջեւ։ Քննչական գործողությունները չեն ավարտվել, եւ առաջիկա օրերին դրանք կշարունակվեն։ Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջեւ կոնֆլիկտ էր ծագել, եւ Սահակյանը ձեռքով հարվածել էր Վարդանյանի դեմքին, որից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց, իսկ իր ձեռքն էր վնասվել։

Մենք տեղեկացանք, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին ներկա գտնված ՔՊ-ականներից մի քանիսը չեն հաստատել այն կասկածները, թե Մհեր Սահակյանը ոչ թե ձեռքով, այլ ինչ-որ առարկայով է հարվածել Վլադիմիր Վարդանյանին։ Առերեսումների փաստն ինքնին նշանակում է, որ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների` քննիչներին ավելի վաղ տված ցուցմունքների միջեւ կա որոշակի անհամապատասխանություն։ Առերեսումներն արվում են, որ պարզվի, թե ով է ճիշտ եւ ով է ստում։ Որոշ տեղեկություններով՝ ընդդիմադիրները պնդել են, որ Մհեր Սահակյանն ընդամենը ինքնապաշտպանվել է եւ հարվածել իր ուղղությամբ նետված Վարդանյանին։ Իսկ իշխանականները հակադարձել են, որ Սահակյանն ինքն է առաջ գնացել եւ Վարդանյանին հարվածել գրեթե իր աթոռի մոտ։ Երեկ դեպքի վայրում՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի աշխատասենյակում, մատնացույց են արել այն վայրը, որտեղ հարվածից հետո ընկել է Վարդանյանը։ Հանձնաժողովի ՔՊ-ական անդամներ Արփի Դավոյանի եւ Ալխաս Ղազարյանի հետ առերեսվել է նաեւ Գեղամ Նազարյանը։ Սակայն նա չցանկացավ մանրամասնել դեպքը եւ մեկնաբանել դեպքին ներկա չգտնված անձանց ասածները։ Ասաց, որ չի ուզում նախաքննական գաղտնիք հայտնել։

«Ինձ հետաքրքիր չէ, թե ովքեր դեպքին ներկա չեն եղել, ինչ են պնդում, կարեւոր է, թե ներկա գտնվողներն ինչ են ասում»,- ասաց նա։ Նազարյանը քննչական գործողություններից տպավորություն չի ստացել, որ Մհեր Սահակյանին կկալանավորեն։ Մեր դիտարկմանը, որ ՔՊ-ականները հանձնաժողովում թվային առավելություն ունեն, ուստի նրանց վկայություններով է քննչական մարմինն առաջնորդվելու, Նազարյանն արձագանքեց․ «Նախ՝ ավելի շատ չեն, բացի այդ՝ Եղիշե Կիրակոսյանն էլ է միջադեպին ներկա գտնվել։ Եվ հետո՝ մարդը եթե ՔՊ-ական է, դա չի նշանակում, որ ստախոս է, չի կարող ստախոս լինել, ինքն ազնիվ ցուցմունք կտա եւ կասի, որ Մհերը որեւէ մետաղական գործիքով չի հարվածել»։ Նազարյանը ասաց, թե տեղյակ չէ՝ Մհեր Սահակյանի եւ Վարդանյանի միջեւ եղե՞լ է առերեսում, թե՞ ոչ, սակայն հաստատեց, որ Սահակյանի եւ Եղիշե Կիրակոսյանի միջեւ առերեսում եղել է։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում