Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը
Մամուլ

Ես չէի ուզում դառնալ այն մարդը, որը վնաս է բերում Արցախի ժողովրդին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ Ռուբեն Վարդանյանը հեռացել է Արցախից։ Մեր լրագրողը Ստեփանակերտում հարցազրույց է արել Ռ․ Վարդանյանի հետ։ Ներկայացնում ենք մի հատված զրույցից։

- Հայաստանում լուրեր են շրջանառվում, թե Դուք լքել եք Արցախը՝ առողջական խնդիրների պատճառով։ Ինչո՞ւ են նման լուրեր տարածվում, եւ ինչպե՞ս է Ձեր առողջությունը։

- Ինձ լավ եմ զգում, ռուսների մոտ մի լավ խոսք կա՝ Не дождётесь: Ինձ թվում է՝ հօգուտ մեր թշնամու քարզչություն է գնում, որ մարդկանց մեջ խուճապ, վախ գցվի, որ մարդիկ վախենան ու այստեղից դուրս գան։ Թող հույս չունենան։ Գաղափարը, հույսը սպանելը․․․ իրենք դա 2.5 տարի անում են, որ մենք այստեղ հուսահատվենք, դա չի լինելու, եւ ես դա ասում եմ վստահորեն, որովհետեւ ես գիտեմ արցախցիներին, իրենց մեջ այդ բանը կոտրելը, ներքին ուժը փոշի դարձնելը չի ստացվելու։ Երկրորդը․ ի՞նչ է նշանակում՝ լքել կամ չլքել Արցախը, ես անում եմ այն, ինչ համարում եմ կարեւոր. երկու ուղղություն, առաջինը՝ ներսում մեր հասարակությանը համախմբելը, երկրորդը՝ Արցախի ընկերները պետք է իմանան, թե ինչ է կատարվում։ Եթե պետք լինի՝ կգնամ, եթե պետք լինի՝ կգամ, բայց ես այստեղ եմ, որովհետեւ համարում եմ, որ իմ՝ այստեղ լինելը կարեւոր է։ Իսկ այդ բամբասանքներն անում են մի բանի համար, որ մարդիկ ոչ մեկին չհավատան։ Ուզում եմ արցախցիներին ասել․ մի բան իմացեք՝ Ռուբենն ունի թերություններ, ունի տարբեր բաներ, որոնք մարդկանց կարող են դուր գալ կամ չգալ, բայց մի բան կա իմ մեջ, որ իմ ուժն իմ խոսքի մեջ է․ եթե ինչ-որ բան ասել եմ, անում եմ։ Այդպես ապրում եմ ու ապրելու եմ մինչեւ կյանքիս վերջը։

- Երբ Դուք պետնախարար էիք, լուրեր էին պտտվում, թե միջանցքը փակվել է Ձեր՝ պետնախարար լինելու պատճառով, նաեւ նման լուրերը շրջանառվում էին Հայաստանի իշխանական շրջանակների կողմից, նույնիսկ որոշ պատգամավորներ հայտարարություններ արեցին․․․ Ձեզ պաշտոնից հանեցին, բայց ո՛չ ճանապարհը բացվեց, ո՛չ շրջափակումն ավարտվեց, ո՛չ էլ գազ ունենք հիմա։

- Ես գիտեմ մի բան՝ ճիշտը միշտ հաղթում է, ճիշտը միշտ ջրի երես է դուրս գալիս, որովհետեւ մարդիկ տեսնում են։ Ցավոք, երկար ժամանակ է պետք լինում, բայց ճիշտը, մեկ է՝ բացահայտվելու է։ Այդ բոլոր կոնսպիրոլոգիական գաղափարները, թե պարոն Վարդանյանը դուրս կգա, մենք ամեն ինչ կունենանք, դա արվում էին թիրախավորված։ Իհարկե, Ադրբեջանը զգաց, որ մարդիկ դեկտեմբերի այդ ցրտին, այդ ծանր ժամանակ համախմբված էին այս հրապարակում եւ ասում էին՝ մենք պայքարում ենք, դուրս չենք գալիս, չենք ենթարկվում։ Այդ գաղափարը շատ կարեւոր էր եւ այդ գաղափարը ուժ է տալիս։ Այդ ուժը շատ կարեւոր է այս պայքարի մեջ, եւ առանց դրա ոչ մի բան չենք կարող անել, որքան էլ զենք ու փող ունենանք։ Նպատակը մեր ոգին ամեն կերպ թունավորելն ու թուլացնելն էր։ Ո՞վ գիտի, գուցե իրենք ադրբեջանցիների հետ շփվում են, ադրբեջանցիների՞ց են այդ ինֆորմացիան ստանում, ես չգիտեմ, որովհետեւ ես վստահ էի ու իմ վերջին ելույթում ասել եմ, որ ես համաձայն չէի այդ որոշման հետ, որովհետեւ ես ուզում էի պետնախարար մնալ, որովհետեւ ես գիտեի, որ այդ ամենը չի իրականանալու, որ գազ կունենան, լույս կունենան, եթե Ռուբենը դուրս գա։ Ես դա գիտեի ու ասել եմ նախագահին եւ դա բաց եմ ասել։ Էլի եմ ասում՝ դա պաշտոնի հարց չէր, դա մեր բանակցության ռազմավարության, մեր գաղափարների հարցն էր, թե ինչ ենք ուզում։ Մյուս կողմից, իհարկե, հասկանում էի, որ նախագահն իրավունք ունի, երկրորդը՝ ես 100 տոկոս չէի ուզում դառնալ այն մարդը, որ վնաս է բերում Արցախի ժողովրդին։

- Ձեր՝ պետնախարար եղած ժամանակ մեղադրանքներ էին հնչեցվում, օրինակ՝ Ձեզ մեղադրում էին, որ Ձեր պատճառով սրվել են հարաբերությունները Հայաստանի եւ Արցախի միջեւ, Ձեզ մեղադրում էին, որ Դուք կատեգորիկ եք` չեք ընդունում Ադրբեջանի հետ բանակցությունների անհրաժեշտությունը, ոմանք Ձեզ Ռուսաստանից ուղարկված մարդ էին համարում, մյուսները կարծում էին, որ Ռուսաստանը Ձեզ չի պաշտպանում։ Դուք Ձեր խոսքերում, Ձեր քայլերում ինչ-որ սխալներ տեսնո՞ւմ եք, կա՞ն բաներ, որ պետք է անեիք պետնախարարի պաշտոնում, բայց չեք արել։

- Երկու տարբեր հարցեր էին. նախ ասեմ, որ ես պաշտոնը ստանձնել եմ նոյեմբերի 4-ին եւ դեռ հոկտեմբերից ասում էի, որ մեզ սպասվում է շատ ծանր ձմեռ, Ադրբեջանը մեզ ճնշելու է: Դեկտեմբերին արդեն շրջափակման մեջ հայտնվեցինք, սկսվեցին մեր խնդիրները, եւ շատ սուր իրավիճակ էր, մեծ թվով որոշումներ ենք կայացրել, եւ ոչ բոլորն են ճիշտ եղել։ Ընդհանուր առմամբ, ես շատ շնորհակալ եմ կառավարության բոլոր անդամներին, ԱԺ-ին եւ այն մարդկանց, որոնք օպերատիվ շտաբում աշխատում էին, որ այդ իրավիճակը մենք կարողացանք պահել եւ չհանգեցնել շատ մեծ ճգնաժամի: Բայց սխալներ եղել են, դա նորմալ է։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա ես միշտ ասել եմ, որ ես այն մարդն եմ, որ կյանքումս հազարավոր բանակցություններ եմ տարել, բայց բանակցելու համար շատ կարեւոր է, որ երկու կողմերը միմյանց ընդունեն։ Եթե մենք ունենք լրիվ տարբեր կարծիքներ, մենք ասում ենք, որ մենք բանակցության կողմ ենք, Ադրբեջանն ասում է` դուք կողմ չեք, դուք չկաք, դուք առանձին անձեր եք, մենք չգիտենք՝ Արցախն ինչ է, մենք որպես պետություն չենք ընդունում, եւ ասում էին, որ դա չի լինելու։ Բանակցության համար մյուս կողմը մեզ պետք է ընդունի որպես կողմ, դրա համար մենք շատ հստակ պիտի մեր դիրքորոշումը հայտնենք, ասենք, որ մենք այստեղ ենք գտնվում, դուք՝ այստեղ, իրարից շատ հեռու ենք գտնվում, բայց եկեք նստենք-խոսենք։ Եթե իրենք մեզ չեն ընդունում, ուրեմն չի կարող բանակցություն լինել, իրենք ասում են՝ դուք պետք է մեզ ենթարկվեք։ Ես եկել ու ասել եմ՝ մենք չենք ենթարկվելու, որովհետեւ դա անընդունելի է, արցախցին չի ենթարկվելու Ադրբեջանին, եւ վերջ։ Պատրա՞ստ ենք մենք բանակցության, այո, պատրաստ ենք, պատրաստ ենք հասկանալ՝ արդյոք կարո՞ղ ենք առանց ենթարկվելու իրար` կողք-կողքի ապրել, բայց դրանք ուրիշ բանակցություններ են։