Ադրբեջանցի պատգամավորները այնքան են ոգևորվել իրենց հակաիրանական քարոզով, որ արդեն որոշել են Փաշինյանին պաշտպանել Իրանից. ադրբեջանագետ
Ադրբեջանցի պատգամավորները հիմա էլ խնդիր են դրել Իրանը ներկայացնել որպես գլխավոր խոչընդոտ Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
Նրա գրառումն ամբողջությամբ` ստորև.
«Ադրբեջանցի պատգամավորները այնքան են ոգևորվել իրենց հակաիրանական քարոզով, որ արդեն որոշել են Փաշինյանին պաշտպանել Իրանից: Նրանցից մեկն ասել է, որ իբրև Իրանը վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին՝ թույլ չտալով Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրել ու Սյունիքով «միջանցք» տալ:
Հիմա էլ խնդիր են դրել Իրանը ներկայացնել որպես գլխավոր խոչընդոտ Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում:
Այս քարոզչությունն ու հռետորաբանությունը մի հստակ բան է փաստում՝ Իրանը այսօր զսպում է Սյունիքի հարցում Ադրբեջանի ունեցած ախորժակը, դա էլ զայրացնում է Ադրբեջանին և հարկադրում հանդես գալ ակնհայտ հակաիրանական քաղաքականությամբ»: