ԱՄՆ Պետդեպարտամենտը պատրաստ չէր Քաբուլի արագ անկմանը. Բլինկեն
«Թալիբանի կողմից Աֆղանստանի գրավումը անհավանական էր համարվում: Պետքարտուղարությունը զեկույց է պատրաստում, որը կներկայացվի Կոնգրեսին, բայց հանրությանը չի հրապարակվի»:
Այս մասին ասել է ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
2021 թվականի օգոստոսին թալիբները սկսեցին ակտիվ հարձակում և մտան Քաբուլ: Երկու շաբաթ անց ԱՄՆ զինվորականները շտապ լքեցին երկիրը՝ վերջ տալով Աֆղանստանում իր մոտ 20-ամյա ներկայությանը։