Փաշինյանը թnւրքին բերել, նստացրել է ՀՀ տարածքում. Գեղամ Մանուկյան (լուսանկար)
Ես թղթի վրա նկարագրեմ, որպեսզի հասկանաք՝ Հայաստանում իշխանություն չկա: Պայմանավորվել են դիցուք:Պայմանավորվել են, որ այս գծով էստեղ հայ սահանապահն է նստում, էստեղ էլ՝ ադրբեջանցին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, գծելով թղթի վրա ցույց տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Մանուկյանի խոսքով՝ առնվազն մի քիչ խելք ունեցող մարդը, երբ պայմանավորվում է կանխարգելիչ քայլերն անում է, որ իր սահմանապահներն այս կետերում նստեն:
«Ադրբեջանցին եկել է, տեսել է էստեղ մարդ չկա: Եկել, եկել է առաջ, հասել Տեղ գյուղի ուղղակի սահմանին, գրավել և՛ տարածքներ, և՛ հանդեր, և՛ գյուղացիների ունեցվածքը: Սրանից հետո ի՞նչն են բանակցում: Ուղեղ ունեցող երկրի ղեկավար լինելու դեպքում այ այստեղ ապահովական միջոցներ կառնվեին և ադրբեջանցին չեր կարողանա գալ: Բոլոր հարցերի պատասխանն այսքան է: Մարդը (Փաշինյանը-խմբ.) թուրքին բերել, նստացրել է ՀՀ տարածքում ու փորձում է ինչ-որ հարցերում համաձայնութան գա՞լ: Ցավոք սրտի, դառը փորձը ունենք: Որ նստում են, շատ դժվար է լինում հանել: Այս իշխանությունների դեպքում շատ դժվար է լինում հանել»,-նշեց Մանուկյանը:
