Ես Վրաստանում քաղբանտարկյալ եմ և մահանում եմ. Սաակաշվիլի
Գնալով ավելի պարզ է դառնում, որ ես շուտով կմահանամ, եթե պատշաճ բժշկական օգնություն չստանամ երկրից դուրս: Այս մասին նշել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:
«Ես շարունակում եմ կոչ անել ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը ամեն ինչ անել իմ կյանքը փրկելու համար՝ դիվանագիտական ճնշում գործադրելով Վրաստանի կառավարության վրա: Իվանիշվիլիի և նրա համախոհների դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելով»,- ասել է նա։