Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ
Հասարակություն

Իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց․ Թագուհի Թովմասյան

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստը պատմական խայտառակություն էր, որի մասով իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց։ Այդ մասին հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Իհարկե ԱԺ-ը փորձեց խոչընդոտել գլխավոր դատախազին ուղղված իմ գրության ուղարկմանը, բայց դիմումն արդեն Աննա Վարդապետյանին հասել է։

Բայց դրանից զատ այդ օրը տեղի ունեցավ մեկ այլ քաղաքական պլանի ձախողում, որի մասին տեսանյութ եմ պատրաստել։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածուին թույլ չտրվեց ներկայացնել իր ծրագրային ելույթը։ Երբ նա նախադասություն էր ձեւակերպում, իշխանական պատգամավորներն անմիջապես բղավում էին 15-20 հոգով, որոնք մեր հանձնաժողովի անդամներ չէին, վիրավորում՝ ծաղրածու, խեղկատակ, արա լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ եւ այլ՝ պատգամավորին ոչ հարիր բառեր արտաբերելով։

Այդ օրը իշխանական 4 պատգամավորներ ինձ ակնարկեցին, առաջարկեցին եւ սպառնացին, որ իմ հետագա պաշտոնավարման հարցը պետք է բարձրացնեն, քանի որ ինձ պաշտոնազրկելու քաղաքական որոշմամբ էին եկել այդ նիստին.

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան – մենք ձեզ ընտրել ենք հանձնաժողովի նախագահ, այստեղ հավաքվածներն են մեր խմբակցության պատգամավորները․․ եթե նիստը չվարեք այնպես, ինչպես հարկն է, մենք հանգիստ կարող ենք ձեր անվստահության հարցը բարձրացնել։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան – դուք չեք կարողանում իրացնել հանձնաժողովի նախագահի ձեր պարտականությունները․․․Նախորդիվ էլ կար հանձնաժողովի նախագահ, ով փորձեց անվանարկել ժողովրդին, եւ ըստ էության երբ դուք չեք զսպում թեկնածուին, նշանակում է՝ կիսում եք պատասխանատվությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյան – կարող եմ առաջարկել նաև, որ կոնսենսուսային քվեարկություն լինի, և դուք էլ քվեարկեք կողմ տիկին Մանասյանին։

Տվյալ պարագայում ճանապարհ կհարթեք և ձեր հետագա գործունեության համար․․․

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյան – ձեզանից առաջ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին անվանում է ժեխ, և Ձեր գլխավորած նիստին և մեր մասնակցությամբ նիստին թեկնածուներից մեկը մեր ժողովրդին՝ 100000-ավոր ՀՀ քաղաքացիների և հայերի անվանում ադրբեջանա-թուրքական, ես կարծում եմ՝ ձեր կողմից հստակ գնահատականներ պետք է հնչեն՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, այս արտահայտությունը անթույլատրելի է և դատապարտելի։

Ես, իհարկե, նիստի ընթացքում ստիպված եղա 4-5 անգամ ներողություն խնդրել հնչած բոլոր վիրավորանքների եւ անթույլատրելի բառերի համար, եւ իշխանական պատգամավորների սցենարը չիրականացավ։ ՆՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ ՀԻՄՔ՝ ընդհանրապես խոսելու իմ հրաժարականի մասին։

Ընդհակառակը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է օրենքով կրի իր բաժին պատիժը, քանի որ նա իր պահվածքով եւ գործունեությամբ խախտեց ՀՀ օրենսդրությունը։ Այդ օրը Արթուր Հովհաննիսյանի կողմից խախտվեց ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը՝ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք (…), «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի շատ կետեր․ մասնավորապես՝ դրսեւորել պատգամավորին հարիր վարքագիծ, պահպանել ԱԺ հանձնաժողովի նիստերի անցկացման կարգը, ՀԱՐԳԱԼԻՑ վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։

Վնաս հասցվեցին նաև ՀՀ քրեական օրենսգրքով պաշտպանվող իրավահարաբերություններին, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով սահմանված, երբ հնչեց մարդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ պայմանավորված ՄԻՊ թեկնածուի հայացքներով՝ (…) լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ և այլն, ոտնահարվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով պաշտպանող անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները՝ օգտագործելով իշխանական լիազորությունները, և վերջապես ակնհայտ դրսևորվեց նույն օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանություն։ Ահա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված գրության հիմնավորումներից մի հատված»,-նշել է նա։