Ալիևն ու Ղարիբաշվիլին քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի ընդլայնումը
Ապրիլի 7-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը անհատական հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ադրբեջան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, հանդիպմանը ընդգծվել է նաև ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերի իրականացման կարևորությունը, և այդ կապակցությամբ հատուկ ընդգծվել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի ընդլայնման և դրա հնարավորությունների մեծացմանն ուղղված համատեղ աշխատանքները։
Նշվել է Ադրբեջանի և Վրաստանի կարևոր դերը Միջին միջանցքում և այդ ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։