Եգիպտոսը համաձայնության է եկել իսրայելցիների և պաղեստինցիների միջև լարվածության թուլացման շուրջ
Եգիպտոսը դեէսկալացիայի համաձայնություն է ձեռք բերել Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև։ Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Կահիրեն պայմանավորվածություններ է ձեռք բերել իսրայելցիների և պաղեստինցիների միջև լարվածության թուլացման վերաբերյալ», - մեջբերում է հեռուստաալիքը իր տեղեկատուների խոսքերը։
Նշվում է, որ եգիպտական պատվիրակությունը պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Իսրայել՝ հանգամանորեն քննարկելու զինադադարի բանաձեւը։