Ալիևի հրամանով Նախիջևանում կստեղծվի մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության գլխավոր վարչություն ստեղծելու և Ադրբեջանի Հանրապետության մոբիլիզացիայի և պետական ծառայության կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին։
Այս մասին գրում է Haqqin.az-ը։
Հրամանագրի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։