Ինչպե՞ս կարձագանքի Իրանը, եթե Ադրբեջանը գրավի Սյունիքը․ Ամերիկյան հետախուզություն
Ամերիկյան մասնավոր հետախուզական և վերլուծական Stratfor ընկերությունը վերլուծել է Ղարաբաղում և ադրբեջանա-հայկական սահմանի երկայնքով ռազմական նոր էսկալացիայի ռիսկերը։
Հրապարակված վերլուծությունը խոսում է Ղարաբաղում ռազմական նոր էսկալացիայի հավանականության մեծացման մասին, որը դարձել է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների փակուղու հետևանք։
Միաժամանակ, Stratfor-ի փորձագետները «խելամիտ» են համարում Իրանի անմիջական մասնակցությունը հակամարտությանը, նույնիսկ եթե Ադրբեջանը լայնածավալ գործողություններ սկսի։
Մասնավոր հետախուզական ընկերության հոդվածում վերլուծվում է նաև Իրանի դերը տարածաշրջանում։ Նշվում է, որ Թեհրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, քանի որ իր տեսակետից այդ միջանցքը կարող է հանգեցնել Սյունիքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուն և դրանով իսկ արգելափակել Իրանի ելքը դեպի Սև ծով։ Այդ իսկ պատճառով Թեհրանն ուժեղացրեց իր հռետորաբանությունը Ադրբեջանի դեմ և միևնույն ժամանակ ամրապնդեց դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ։
Stratfor-ը կարծում է, որ Իրանը նույնպես իր համար կկիրառի ճնշման մեթոդները և կշարունակի սպառնալ Բաքվին։ Բայց եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է իր վերահսկողության տակ առնել Սյունիքը, ապա տարածաշրջանային հակամարտության մեջ Իրանի անմիջական մասնակցության հավանականությունը մնում է չափազանց ցածր, քանի որ դա վտանգ կներկայացնի Թեհրանի համար՝ ստեղծելով Թուրքիայի հետ պատերազմի վտանգ։