Կիևի և Մոսկվայի միջև բանակցություններ դեռևս հնարավոր չեն․ Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի շուրջ բանակցությունները ներկայումս անհնարին են։ Բլինկենի հայտարարությունը մեջբերում է Tagesschau-ն։
«Ոմանց համար զինադադարի գաղափարը կարող է գայթակղիչ լինել, և ես դա հասկանում եմ: Բայց եթե դա նշանակում է Ռուսաստանի կողմից ուկրաինական նշանակալի տարածքների բռնագրավման փաստացի վավերացում, ապա դա արդար և տեւական խաղաղություն չի լինի», - ասել է Բլինկենը:
ԱՄՆ պետքարտուղարը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է օգտագործել զինադադարը՝ իր զորքերը վերախմբավորելու համար, որպեսզի որոշ ժամանակ անց կրկին հարձակվի։
«Ռուսաստանը պետք է հասնի նրան, որ պատրաստ լինի կառուցողական բանակցությունների, նպատակը պետք է լինի արդար և տեւական խաղաղությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։