Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ
Հասարակություն

«Արևիք» ազգային պարկի տարածքում ՊՈԱԿ-ի «Արևիք» մասնաճյուղի աշխատակիցները 500 կաղնի են տնկել

Անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ․

Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում

Հնգօրյա այցով Հայաստանում էր Հարմարվողականության հիմնադրամի մշտադիտարկող պատվիրակությունը՝ գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի արդյունքներին ծանոթանալու, հաջողված փորձի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու, վերլուծելու, գնահատելու և հիմնադրամի շրջանակներում տարածելու նպատակով։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում

Երկրաբանի օրվա առիթով Երևանի պետական համալսարանում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որի ժամանակ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի և ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի միջև համագործակցության հուշագիր է կնքվել։

Տնօրեն Լևոն Ազիզյանն ընդունել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի տարածաշրջանային բաղադրիչի թիմին։

Ճանաչողական այցի շրջանակում կենտրոնի լաբորատորիայում էին «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների շրջանավարտների ցանց» ծրագրի 2022-2023թթ. Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի թիրախային խմբի 13-18 տարեկան երիտասարդները:

«Սևան» ազգային պարկում

ՊՈԱԿ-ի ղեկավարությունը մասնակցել է բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի քննարկմանը:

Այցելուների կենտրոնը հյուրընկալել է ԳԱԱ հնագետ-ազգագրագետների, մի խումբ զբոսաշրջիկների, ովքեր ծանոթացել են ազգային պարկի ֆլորային, ֆաունային, բնապահպանական առանձնահատկություններին։ #Էկոկրթության շրջանակում անցկացվել է սեմինար-դասընթաց Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Սևանի մասնաճյուղի նկարչական բաժնի սաների հետ:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Հարմարվողականության հիմնադրամի պատվիրակության անդամները թանգարանում ծանոթացել են արգելոցի բուսական և կենդանական աշխարհին։

Թռչունների պահպանության միջազգային օրվա առիթով թանգարան թեմատիկ այց են ունեցել Արմաշի Մաղաքիա Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցի կրտսեր դասարանի սաները:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում

«Արևիք» ազգային պարկի տարածքում ՊՈԱԿ-ի «Արևիք» մասնաճյուղի աշխատակիցները Տաշտուն համայնքի բնակիչների հետ համատեղ 500 կաղնի են տնկել, որոնք տրամադրվել են «Սոսու պուրակ» արգելավայրի տնկարանի կողմից։

«Շիկահող» մասնաճյուղի աշխատակիցները «Սոսու պուրակ» արգելավայրի տնկարանում մաքրման և խնամքի աշխատանքներ են իրականացրել։

Ավարտվել են «Արևիք» մասնաճյուղի աշխատակիցների և ԲՀՊ տարածքներին հարակից համայնքների բնակիչների համար կազմակերպված առաջին բուժօգնության և անձնական անվտանգության դասընթացները՝ կազմակերպված Ենթակառուցվածքային զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում։

«Արևիք» ազգային պարկի տարածքում շարունակվում են Մեղրիից Խուստուփ լեռնագագաթ ձգվող արահետի մաքրման և գծանշման աշխատանքները։ Այս փուլում աշխատանքներ են իրականացվել 4 կմ հատվածի վրա։

«Շիկահող» պետական արգելոցի տարածքում իրականացվել են հանդիպող խոշոր կաթնասունների՝ եվրոպական այծյամի, վայրի խոզի, գորշ արջի, գայլի՝ անտառային արահետներով տեղաշարժի ուսումնասիրություններ՝ սեզոնային փոփոխություններն ուսումնասիրելու և համապատասխան հատվածներում անհրաժեշտության դեպքում ֆոտոխցիկներ տեղադրելու նպատակով։

Արգելոցապարկային համալիրում

Ա. Թախտաջյանի անվան բուսաբանական ինստիտուտի գիտաշխատողները և Չեխիայից ժամանած բուսաբանները մոնիթորինգ են իրականացրել՝ ուսումնասիրելով հատկապես «Ջրվեժ» անտառպարկում աճող հիրիկ ցանցավոր և հիրիկ շքեղ տեսակները:

«Էրեբունի» պետական արգելոցում մոնիթորինգի աշխատանքներ են իրականացվել: