Կիևը փոխել է ռազմական պլանները Ուկրաինայի զինված ուժերի վիճակի մասին գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո
Կիևում վերանայվել են ռազմական պլանները՝ կապված ԱՄՆ-ում Ուկրաինայի զինված ուժերի վիճակի մասին գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետ: Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Ուկրաինան ճշգրտել է որոշ ռազմական պլաններ տեղեկատվական արտահոսքի պատճառով»,- ասվում է հրատարակության մեջ։
Միաժամանակ լրագրողները չեն հայտնում, թե կոնկրետ ինչ մտադրություններից են հրաժարվել Կիևում։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնվել էին տարբեր փաստաթղթեր՝ իբր զենքի մատակարարման ժամանակացույցերի, զորքերի քանակի և այլ գաղտնի ռազմական տեղեկատվության վերաբերյալ։