Ռուսաստանը մշակում է Ֆինլանդիայի հետ սահմանին ՀՕՊ համակարգի ուժեղացման ծրագիր
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը մշակում են երկրի հյուսիս-արևմուտքում սահմանի պաշտպանության հարցեր՝ կապված Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և Շվեդիայի՝ դաշինքին միանալու նախապատրաստության հետ:
Այս մասին ասել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, ՀՕՊ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Դեմինը։
Դեմինն այլ մանրամասներ չի հայտնել: