Զելենսկին առաջարկել է հարվածել Ռուսաստանի Ռոստովի մարզին. CNN-ը Պենտագոնից փաստաթղթերի արտահոսքին է վկայակոչել
Միացյալ Նահանգները գաղտնալսում է Զելենսկիին, պնդում է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնից փաստաթղթերի արտահոսքին:
Ռադիոտեխնիկական հսկողության տվյալները ցույց են տվել, որ Զելենսկին փետրվարի վերջին առաջարկել է հարվածել Ռուսաստանի Ռոստովի մարզում ռուսական զորքերի տեղակայման վայրերին՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։
Այս տվյալները, ըստ CNN-ի, կարող են բացատրել ԱՄՆ-ի դժգոհությունը՝ Ուկրաինային հեռահար հրթիռային համակարգեր չտրամադրել, քանի որ Կիևը դրանք կօգտագործի ռուսական տարածքը հարվածելու համար: