Վստահ եմ՝ չեն մոլորվել, եկել են հետախուզական նպատակներով. ադրբեջանագետը՝ ադրբեջանցի զինծառայողների մասին
Ես վստահ եմ, որ ադրբեջացի զինծառայողները չեն մոլորվել, եկել են հետախուզական նպատակներով: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Փաստորեն, ճիշտ էի կանխատեսել։ Ինչպես ՀՀ ՊՆ֊ն է հայտարարել, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայող։
Ես վստահ եմ, որ նրանք չեն մոլորվել, եկել են հետախուզական նպատակներով։ Իրոք, հույս ունեմ նրանց հեշտ ու հանգիստ չեն վերադարձնի հատկապես հաշվի առնելով, որ մեր բազմաթիվ ռազմագերիներ դեռ Բաքվում են»։
Ավելի վաղ Հայրապետյանը ևս մեկ գրառում էր արել՝ նշելով, որ նրանք միգուցե հետախուզական գործունեություն են վարել։
«Թեև եթե անգամ մեր կողմում լինեն, միևնույն է Փաշինյանն արագորեն հետ կտա` առանց բան պահանջելու կամ հասկանալու, թե ինչու են հայտնվել մեր տարածքում...»,- գրել էր նա: