Ֆրանսիան չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի հակամարտությունում. Պեսկով
Փարիզն այժմ չի կարող հավակնել միջնորդի դերին, քանի որ փաստացի բռնում է հակամարտության մասնակիցներից մեկի կողմը:
Այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Փարիզն ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված է այս հակամարտության մեջ Ուկրաինայի կողմից։ Ուստի այստեղ նույնիսկ դժվար է պատկերացնել միջնորդական ջանքերի մասին»,-նշել է Պեսկովը: