Քիչ առաջ զանգ ստացա ՔԿ Արաբկիրի բաժնից․ Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
Քիչ առաջ զանգ ստացա ՔԿ Արաբկիրի բաժնից, այսօր ժամը 20:00-ին ինձ հրավիրել են ՔԿ՝ վարույթում գտնվող քրեական գործով մեղադրանք առաջադրելու:
Չեմ տիրապետում որևէ հավելյալ տեղեկատվության, ունեմ ենթադրություններ որոնց մասին կխոսեմ ուղիղ եթերով, բայց ոչ էս պահին:
Հ.Գ. Ինձ էս ամեն ինչը միայն նոր մոտիվացիա, եռանդ ու ավյուն է տալիս: Անկախ ամեն ինչից՝ բանտում, թե ազատության մեջ ես մինչև վերջ կռիվ տվողներից եմ: