Փաշինյանը հանձնարարել է բացահայտումների շղթան կտրել և առայժմ բավարարվել փոխքաղաքապետով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը երեկ քննվել է Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն որոշում չի կայացվել։ Դատարանը բավարարել է մեղադրվող կողմի միջնորդությունը և նախապես նշանակած գրավոր քննությունը փոխել է բանավորի, ինչը նշանակում է, որ Գևորգ Սիմոնյանը ներկա է գտնվելու նիստին և հայտարարություններ է անելու: Գրավոր ընթացակարգի դեպքում մեղադրյալի մասնակցությունը պարտադիր չէ։
Հիշեցնենք․ նա կալանավորվել էր մարտի 12-ին: Սիմոնյանը մեղադրվում է 2020-2022թթ. ընթացքում առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը չարաշահելու և քովիդի դեմ պայքարի համար նախատեսված միջոցների ծախսման նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու համար:
Այս գործի թելերը տանում են դեպի առողջապահության ներկա և նախկին նախարարներ, քովիդի պարետ, սակայն Փաշինյանը հանձնարարել է բացահայտումների շղթան կտրել և առայժմ բավարարվել փոխքաղաքապետով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: