Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Մամուլ

Ինչպես ՔՊ-ականները կորցրին ամոթի զգացումը, և ինչ հակասություններ կան ականատեսների ցուցմունքներում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում մարտի 31-ին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի և ընդդիմադիր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպից 10 օր անց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել խորհրդարան՝ Մ. Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Թվում էր, թե այս իշխանությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Մարդու իրավունքների հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի քննարկման տեսարաններից հետո ամոթ կունենա և առնվազն կանտեսի ընդդիմադիր պատգամավորի բռնկուն քայլը, սակայն՝ ապարդյուն։

Դատախազը ներկայացրել է 18 էջից բաղկացած միջնորդություն, որից տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք սերիական մարդասպանի կամ առնվազն փողոցային խուլիգանի հետ, որը թեև իր «զոհին» ընդամենը թեթև վնասվածք է պատճառել, բայց արժանի է ամենադաժան պատժի։ Հայտնի փակ նիստին ներկաների և վկաների հետ քննչական գործողություններ՝  հարցաքննելուց, առերեսումներ կատարելուց հետո Քննչական կոմիտեն դատախազությանը փոխանցել է, որ մարտի 31-ին, ժամը 10:05-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանի, Վիգեն Խաչատրյանի և Ալխաս Ղազարյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Գեղամ Նազարյանի և ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մասնակցությամբ սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ՝ ժամը 11:15-ի սահմաններում, «խուլիգանական դրդումներով, այն է՝ նիստը նախագահող  Վլադիմիր Վարդանյանի՝ Արծվիկ Մինասյանի կողմից քննարկման թեմայից շեղվելու պատճառով նիստի բնականոն ընթացքը վերականգնելու և քննարկման թեմային վերադառնալու նպատակով մասնակիցներին արված դիտողությունը որպես առիթ օգտագործելով, սեփական անձի առավելություններն ընդգծելու ցանկությամբ», Մհեր Սահակյանը ցուցադրաբար հակադրվել է Վլադիմիր Վարդանյանին և ներկաների նկատմամբ անհարգալից, ինչպես նաև իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով,  «դրևորել է ագրեսիվ վարքագիծ, ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վլադիմիր Վարդանյանին՝ հանձնաժողովի փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր եւ Վլադիմիր Վարդանյանի միջեւ նստած Ալխաս Ղազարյանին, մոտեցել Վլադիմիր Վարդանյանին եւ աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին՝ պատճառելով առողջության թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին եւ ստորին կոպերի արյունազեղումների ձեւով»։

Ըստ միջնորդության, ամեն ինչ սկսվել է նրանից, որ Արծվիկ Մինասյանը շեղվել է քննարկման թեմայից և հարցեր է ուղղել Հայաստանի «կորսված հողերի» վերաբերյալ, ու պատգամավորների միջև բարձրաձայն խոսակցություն է սկսվել։ Միջնորդության մեջ մանրամասն ներկայացված է, թե օրենքի ինչ խախտումներ է թույլ տվել Մհեր Սահակյանը, և ինչ ցուցմունք են տվել նիստին ներկաները:

Տուժող Վլադիմիր Վարդանյանն իր ցուցմունքում նշել է, որ նիստի բնականոն աշխատանքը վերականգնելու իր իրավաչափ պահանջին ի պատասխան՝ Մհեր Սահակյանն ասել է, որ իրենց վրա չգոռա: Ինքը պատասխանել է, որ, նախ, չի գոռացել, և հավելել է, որ ցանկանում է շարունակել հանդարտ քննարկումը: «Դրանից հետո Մհեր Սահակյանը ևս մեկ անգամ կրկնել է, որ իրենց վրա չգոռա, որից հետո ինքը պարզաբանել է, որ քննարկման նախագահողն է, չի գոռում, այլ բոլորին կարգի է հրավիրում: Դրանից հետո Մհեր Սահակյանը, առանց որևէ բառ ասելու, ձեռքը խփել է սեղանին, կանգնել է, մոտեցել է իրեն և առանց խոսելու՝ աջ ձեռքին առկա ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին: Այդ հարվածից ուժեղ ֆիզիկական ցավ է զգացել, ինչպես նաև՝ ծակոց, որից հավասարակշռությունը կորցրել և ընկել է գետնին: Ընկնելուց դիպել է նախագահողի հետևում դրված աթոռին, որը շրջվել է: Մի քանի վայրկյան անց ոտքի կանգնելով՝ տեսել է, որ Մհեր Սահակյանը հեռացել է դահլիճից, ինքը ևս դուրս է եկել և ցանկացել է տեսնել նրան, սակայն Մհեր Սահակյանը դիմել է փախուստի»:

Այսինքն, ըստ Վարդանյանի՝ ինքը չի սադրել, չի նետվել դեպի ընդդիմադիր պատգամավորը, այլ իր տեղը խելոք կանգնած է եղել, իսկ Մհեր Սահակյանը գնացել ու հարվածել է։ Նշենք, որ նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև մյուս ՔՊ-ականները։ Ալխաս Ղազարյանը, օրինակ, նշել է, որ Վլադիմիր Վարդանյանը կանգնած է եղել, տեղից չի շարժվել: Նշել է, թե հարվածի պահին շատ ուժեղ ձայն է լսել, ևիրեն թվացել է, թե մետաղ է ընկնում, կամ կոտրվեց Վարդանյանի ակնոցը։

ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի պատմածով էլ` Վարդանյանը Սահակյանի հարվածից մոտ մեկ մետր շպրտվել է մի կողմ, և Վարդանյանին իր աթոռից մոտ մեկ մետր հեռավորությունից են բարձրացրել։ Ցուցմունք է տվել նաևիրավական հարցերով միջազգային ատյաններում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Նա էլ է ասել, թե Վարդանյանն իր տեղում կանգնած է եղել, Մհեր Սահակյանն է շարժվել դեպի Վարդանյանը. «Այն պահից, երբ Մհեր Սահակյանը կանգնել է և, ձեռքը մեկնելով դեպի Վլադիմիր Վարդանյանը, բղավել, իր ուշադրությունը սևեռված է եղել դեպի Մհեր Սահակյանը, ով գնացել է Վլադիմիր Վարդանյանի ուղղությամբ և մեկ անգամ հարվածել նրա ձախ հոնքի հատվածին»:

Իսկ ահա ընդդիմադիր պատգամավորների ցուցմունքները բոլորովին այլ են։ Գեղամ Նազարյանը նշել է, թե Վլադիմիր Վարդանյանը կանգնել է և քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ, վերջինս նույնպես կանգնել է, ու երբ Վարդանյանը հասել է նրան, աջ ձեռքով հարվածել է Վարդանյանին: Արծվիկ Մինասյանը ևս նշել է, որ Վլադիմիր Վարդանյանը հանկարծակի կանգնել է և ագրեսիվ կեցվածքով քայլել դեպի Սահակյանը: Մհեր Սահակյանն էլ է նույնը կրկնել, ապա հավելել. «Վլադիմիր Վարդանյանն ագրեսիվ քայլել է իմ ուղղությամբ՝ բղավելով. «Լավ եմ անում, ում վրա ուզեմ՝ կգոռամ»»: Նա նշել է, թե բնազդաբար է հարվածել Վլադիմիր Վարդանյանին՝ ինքնապաշտպանության նպատակով:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարան ուղարկված միջնորդության մեջ կողմերի վկայությունները զետեղելուց բացի իշխանահաճո եզրահանգումներ է արել։ «Հատկանշական է նաև, որ թեև վկաներ Արծվիկ Մինասյանը և Գեղամ Նազարյանը ցուցմունքներով նշել են, որ Վլադիմիր Վարդանյանն ագրեսիվ ձևով քայլել է դեպի Մհեր Սահակյանը, սակայն միջադեպից հետո Վլադիմիր Վարդանյանի հետ զրույցում ընդունել են Մհեր Սահակյանի հակաիրավական վարքագիծը և վերջինիս պատժելու պատրաստակամություն են հայտնել»,- նշված է միջնորդագրում։

Սա էլ ընդդիմությանը վնասելու միտումով է արվել: Մհեր Սահակյանին դատախազը մեղսագրում է արարքներ` նախատեսված ՀՀ քրօր․ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով. «Մարմնական վնասվածք պատճառելը՝ խուլիգանական դրդումներով», պատժվում է հանրային աշխատանքներով կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, և 297-րդ հոդվածի 1-ին մաս` Խուլիգանությունը, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Այսինքն` թեթև ծանրության հոդվածներ են, որոնք մեծ պատիժ չեն նախատեսում:

Մեր տեղեկություններով՝ հարցի քննարկմանը մարտական են ներկայանալու թե՛ իշխանականները, թե՛ ընդդիմադիրները։ ՔՊ-ն փորձելու է ընդդիմությունից խուլիգանի կերպար կերտել, ընդդիմությունը հիշեցնելու է իշխանության բոլոր մեղքերը, որոնք այդպես էլ անպատիժ են մնացել»:

___________________________________________________

NEWSPRESS.am-ի ֆեյսբուքյան նոր էջին հետևեք այստեղ