Ճապոնիայի ԱԳՆ-ն մեղադրել է Ռուսաստանին
Կուրիլյան կղզիների հարավային մասը հանդիսանում ут բուն ճապոնական տարածքները, որոնք ենթակա են երկրի ինքնիշխանությանը և որոնք այժմ գտնվում են Ռուսաստանի անօրինական օկուպացիայի տակ։
Այս մասին ասված է Ճապոնիայի ԱԳՆ-ի՝ դիվանագիտության մասին տարեկան զեկույցում։
Ըստ ճապոնացի քաղաքական գործիչների՝ այդ տարածքների սեփականության հարցը «Ճապոնիայի եւ Ռուսաստանի ներկայիս հարաբերություններում ամենալուրջ հարցն է»։
Ճապոնիան պարբերաբար բողոքներ է հայտնում Մոսկվային՝ կապված կղզիների հարավային մասում զորավարժությունների անցկացման հետ։