ԱՄՆ դաշնակիցը գաղտնի փորձել է տասնյակ հազարավոր հրթիռներ մատակարարել Ռուսաստանին
Եգիպտոսը գաղտնի պլանավորում էր Ռուսաստանին ուղարկել մինչև 40 հազար հրթիռ։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերին։
Հրատարակության համաձայն՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին՝ Մերձավոր Արևելքում Ամերիկայի ամենամոտ դաշնակիցներից մեկը և ԱՄՆ-ի օգնության հիմնական ստացողը, վերջերս հրամայել է իր ենթականերին արտադրել մինչև 40000 հրթիռ՝ մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան տեղափոխելու համար:
Հրապարակման հեղինակը նշում է, որ փետրվարի 17-ով թվագրված գաղտնի փաստաթուղթը, իբր, պարունակում է զրույցներ Եգիպտոսի նախագահի և բարձրաստիճան զինվորականների միջև, որտեղ նշվում են վառոդի և հրետանային արկերի մատակարարման պլանները։