Սաուդյան Արաբիան Հուսիթների հետ խաղաղության բանակցություններ են վարել
Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները կիրակի օրը Եմենի մայրաքաղաքում էին բանակցություններ վարելու Հուսիթների հետ՝ Եմենում իննամյա հակամարտությունը լուծում գտնելու միջազգային ջանքերի շրջանակներում, հաղորդում է Associated Press-ը:
Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը՝ Եմենում թագավորության դեսպան Մուհամմեդ բեն Սաիդ ալ-Ջաբերի գլխավորությամբ, հանդիպել է Եմենում Հուսիթների բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավար Մահդի ալ-Մաշաթի հետ: Օմանի պատվիրակությունը, որը շաբաթ օրը ժամանել է Սանա, միացել է բանակցություններին, հայտնում է գործակալությունը։
Նշենք, որ Սաուդյան Արաբիայի կողմից ուղևորության վերաբերյալ մեկնաբանություններ չկան: