Ղարիբաշվիլին առաջին անգամ մեկնաբանել է Վրաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առաջին անգամ մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից երեք ներկա և մեկ նախկին վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, ասելով, որ ինքը լիովին աջակցում է դատավորներին և զգուշացրել է դատական համակարգի աշխատանքին չմիջամտելու մասին։
Ղարիբաշվիլիի հայտարարությունները մեջբերում են վրացական լրատվամիջոցները։
«Մենք որևէ ապացույց չենք տեսել ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշման հետ կապված։ Դա ցավալի է և անհասկանալի։ Կարծում եմ՝ ճշմարտությունը ի հայտ կգա։ Մենք կխոսենք մեր գործընկերների հետ։ Ոչ մի հարց անպատասխան չի մնա»,- ասել է Ղարիբաշվիլին։