Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

Աշխատանքային թրաֆիքինգի հերթական զոհը

Ազգային ժողովը այսօր վերածվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համազգային խայտառակության ցուցադրավայրի։

Ճակատագրի հեգնանքով մի քանի օր առաջ քաղաքացու իրավունքը ոտնահարած և նրա դեմքին թքած Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ-ում քննարկվելու է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության հարցը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհի Անահիտ Մանասյանի կենսագրությունը կարդալու պատիվը դարձյալ ճակատագրի հեգնանքով տրվեց մի քանի օր առաջ քաղաքացու ձեռքերը և լեզուն կտրելու սպառնալիք հնչեցրած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին։

Անահիտ Մանասյանը կանգնել էր Ազգային ժողովի ամբիոնի մոտ, հպարտությամբ խոսում էր քաղաքացիների ոտնահարված իրավունքները պաշտպանելու իր պատրաստակամության, օրենքի և իրավունքի վերաբերյալ իր ստացած գիտելիքների մասին։

Դատարկ խոսքերից զատ, երբ հերթը հասավ գործին, Մանասյանը դարձավ կամազուրկ մի ֆիգուր՝ կանգնած երկրի գլխավոր ամբիոնի մոտ։

Նա վախեցավ մի բառ ասել իրեն առաջադրած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից մարդու իրավունքների առերևույթ ոտնահարումների մասին։

Ազգային ժողովի դահլիճն ակադեմիական լսարանի հետ շփոթած սույն տիկինն իր կաշկանդվածությամբ, վախվորածությամբ և սերտած օրենքները պաշտպանելու իր կամքի բացակայության ցուցադրմամբ ցույց տվեց, որ գնում է ՄԻՊ գրասենյակ՝ պաշտպանելու բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա ղեկավարի իրավունքները։

Անահիտ Մանասյանը վերահաստատեց, որ պաշտոնը արտասահմանից լավ աշխատանքով փոխարինած Քրիստինե Գրիգորյանին ոչնչով չի զիջելու։

Քաղաքացու վրա թքելու, ականջները կտրելու, Ազգային ժողովի նիստերի դահլիճում պատգամավորին քացի տալու իշխանական մեծամասության տարատեսակ ներկայացուցիչների արձանագրած գործողությունների վրա աչք փակած Մանասյանը ամենավերջին ծառայամիտի վարքագիծ դրսևորեց։ Պահպանեց լռություն անգամ այն դեպքում, երբ հարցը վերաբերում էր զոհված զինծառայողների ծնողներին քարշ տալու դեպքերին։

Այլ խոսքով՝ իշխանական կապանքներով կապկպված Մանասյանն աշխատանքային ստրկության դատապարտեց իրեն։

Թե ինչ խոստացավ Անահիտ Մանասյանը՝ կամազուրկ այս իրավաբանը՝ խայտառակելով նաև իրավաբանի մասնագիտությունը, դառնում է պակաս կարևոր, որովհետև գլխավոր հարցն այն է, թե որքան կկարողանա դիմանալ այդ ստրկությանը։

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովից հայտարարել է, որ արգելել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին տալ հրաժարական, ինչը ցանկացած պաշտոնյայի իրավունքն է։

Փաշինյանը ցույց է տվել, որ իր իշխանության շրջանում պաշտոնավարումը դա աշխատաքային թրաֆիքինգ է, այնպես որ, ժամանակը ցույց կտա, թե որքան կդիմանա այդ աշխատանքային թրաֆիքինգին:

 NEWSPRESS.am