NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Ինչու գլխավոր դատախազը խուսափեց ուղիղ պատասխանել Թագուհի Թովմասյանի հարցին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ խորհրդարանում հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

«Տիկի՛ն դատախազ, Դուք աշխատել եք ՀՀ վճռաբեկ դատարանում 2007 թվականից: 2008-2009 թվականներին Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի և «Մարտի 1»-ի գործով անցնող մյուսների վերաբերյալ քրեական գործերի վճիռները կայացվել են մոտավոր հենց այդ ժամանակում: Կխնդրեմ ասել՝ օրինակա՞ն էին այդ դատավճիռները, թե՞ ոչ՝ իբրև Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական և օգնական»: Սակայն ՀՀ գլխավոր դատախազը Թագուհի Թովմասյանի այս և մյուս հարցերը համարեց հարցի քննարկմանը ոչ վերաբերելի (քննարկվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին հարցը): Նա հայտարարեց, թե, որպես իրավաբան, դատական ակտերը քննարկելու իրավունք չունի:

Այսպիսով, գլխավոր դատախազը խուսափեց հստակ պատասխանել՝ այո կամ ոչ: Մինչդեռ եթե հարցին պատասխան տրվեր՝ այո, ապա պարզ կլիներ, որ իսկապես ապօրինություններ են եղել: Բանն այն է, որ դատավորների օգնականները հիմնականում նախագծում են կայացվելիք որոշումների և վճիռների նախագծերը, և Աննա Վարդապետյանն առնվազն չէր կարող չիմանալ, թե ինչ վճիռներ են կայացվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատում, եթե չասենք, որ հենց ինքն է նախագծել «Մարտի 1»-ի գործով վճիռները: Իսկ եթե Աննա Վարդապետյանը պատասխաներ, որ ապօրինություն չկա, ամեն ինչ օրինական է եղել, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես հանցագորություն է իրականացրել, ապօրինի հավաքներ է կազմակերպել, սադրել է և չի եղել քաղբանտարկյալ:

Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպես է Վարդապետյանը աշխատել որպես Նիկոլ Փաշինյանի օգնական՝ նրան համարելով հանցագործ: Ահա սա էր պատճառը, որ դատախազը խուսափեց ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան տալ՝ ասելով, թե կայացված ակտերի մասով կարծիք հայտնելու իրավունք չունի: Բայց, միևնույնն է, Թագուհի Թովմասյանի կողմից հնչած հարցերին՝ ապօրինի են եղել 2008-ի արյունալի դեպքերի վճիռները, թե ոչ, ՀՀ գլխավոր դատախազը պետք է ի վերջո պատասխանի։ Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով կայացված շատ դատավճիռներ կա՛մ արդարացվել են, կա՛մ Եվրադատարանով «կոտրվել»»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: