Ճակատագրի հեգնանք. Ինչպես 2022-ի սեպտեմբերին, երեկ նույնպես ՊՆ նախարարը Հայաստանում չէր. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ճակատագրի հեգնանքով, 2020 թ․ պատերազմը սկսվելու օրը` սեպտեմբերի 27-ին, Հայաստանում չէր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը․ նա գտնվում էր Եվրոպայում: Երեկ Հայաստանում չէր նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` նա Բրյուսելում էր, և երեկ հաղորդեցին, որ այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությանը:
Իսկ մինչ այդ թշնամին սկսեց կրակել Տեղ գյուղի դիրքերի ուղղությամբ, և մենք, ըստ պաշտոնական տվյալների, որոնք սովորաբար ամբողջական չեն և աճի միտում են ունենում, տվեցինք 4 զոհ և 6 վիրավոր:
Հերթական անգամ պարզվեց, որ մենք տեղյակ չէինք, որ հարձակում է սպասվում, և պատշաճ պատրաստված չէինք այդ հարձակումը հետ մղելուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում