Առաջարկում եմ ԶՈւ ներկայացուցիչ հրավիրել խորհրդարան՝ իրավիճակը քննարկելու. Արծվիկ Մինասյան
Չնայած մեր պատգամավորների մեծ մասը գտնվում է Սյունիքի մարզում, բայց առաջարկություն ունենք Ազգային ժողովի ղեկավարությանը՝ հնարավորություն ընձեռել հրավիրել նաև Զինված ուժերի ղեկավար կազմին կամ իրավասու անձանց՝ պատգամավորների հետ օրվա ընթացքում քննարկում իրականացնելու համար: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ըստ Մինասյանի՝ այդ քննարկումը կօգնի հասկանալ իրավիճակը, և ինչու չէ պառլամենտի անելիքները:
Ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ այսօր հարուցուպատասխան է լինելու Կառավարության հետ՝ ընդ որում բաց, իսկ եթե փակ քննարկման մասին է խոսքը՝ ապա ինքը պատրաստ է այդ հարցը քննարկել Մինասյանի հետ: