Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Մամուլ

Եթե չհանձնեինք Բերձորն ու Աղավնոն, սահմանը չէր տեղափոխվի Տեղ գյուղի մատույցներ. Հակոբ Հակոբյան

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:

- Օր օրի Ադրբեջանն ավելի լկտի քաղաքականություն է որդեգրում: Ադրբեջանցիներն արդեն Սյունիքի մարզում մարդկանց տներն են ներխուժում, վարելահողեր են զավթում: Երեկ անգամ հրետանի կիրառեցին Տեղ գյուղի ուղղությամբ, կրակեցին մեր դիրքապահների վրա, եւ մենք նորից զոհեր ունեցանք, այդ թվում` բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը վիրավորվեց: Այս ամենի ֆոնին ավելի ու ավելի քիչ է խոսվում արդեն չորս ամիս շրջափակված Արցախի մասին:

- Այսօր տեղի ունեցող իրադարձություններն արդյունքն են 2018 թվականին տեղի ունեցած դեպքերի: Այն քաղաքականությունը, որը 2018-ից սկսեց վարել Նիկոլ Փաշինյանը, մեզ հենց այստեղ պետք է տաներ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ նպաստեց այս ամենին: Ո՛չ Հայաստանում եւ ո՛չ էլ Արցախում ազգային ուժերը չկարողացան պարտված իշխանությունների պարտվողական քաղաքականության վերջը տալ: Պարտված իշխանությունները չպետք է մինչ օրս մնային իշխանության ղեկին: Հենց այդ` մեկը մյուսին հաջորդող պարտությունների շղթան շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունները մնում են իշխանության ղեկին: Արդեն երկու տարի է՝ մենք այդ մասին ենք խոսում, սակայն իրականությունն այն է, որ սրանցից ազատվել չենք կարողանում: Սյունիքի եւ Արցախի դեպքերը ոչ թե ստվերում են իրար, այլ, կարելի է ասել, սրանք մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն են: Եթե չհանձնեինք Բերձորն ու Աղավնոն, սահմանը չէր տեղափոխվի Տեղ գյուղի մատույցներ, եւ տեղի չէին ունենա Սյունիքի դեպքերը: Ադրբեջանաթուրքական տանդեմն իր քաղաքականությունն առաջ է տանում, իսկ հայկական կողմը ոչ մի գործնական դիմադրություն ցույց չի տալիս:

- Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ռուս խաղաղապահները սկսել են ավելի զիջել, գուցե անգամ համագործակցել ազերիների հետ` հայերի համար ծուղակներ պատրաստելով:

- Անկեղծ ասած, այդ մասով ոչինչ չգիտեմ, սակայն, ըստ իս, պետք չէ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մեղքը Ռուսաստանի վրա բարդել: Դա առնվազն սեփական մեղավորությունը թաքցնելու պրոցես է, որը միտված է Ռուսաստանի Դաշնությանը հեղինակազրկելուն: Թե՛ Հայաստանում եւ թե՛ Արցախում կա նման միտում: Անիմաստ է ռուսներին մեղադրել մի բանում, որի մեղավորը մենք ենք: Ռուսներին մեղադրելով՝ մենք ծուղակի մեջ ենք հայտնվում:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակ խոսեց նոր հնարավոր էսկալացիայից խուսափելու մասին:

- Առհասարակ, Հայաստանի վարչապետի ցանկացած հայտարարություն տարածաշրջանում չի կարող ունենալ որեւէ ազդեցություն, որովհետեւ Հայաստանի իշխանություններն արդեն ոչ թե բանակցող են, իրադարձություն զարգացնող, այլ բանակցությունների առարկա են, եւ հենց նրանց մասին են արդեն բանակցում: Այն հայտարարությունները, թե պետք է խաղաղության ճանապարհով գնանք, որեւէ նշանակություն չունեն: Տարածաշրջանում պրոցեսները տեղի են ունենում Հայաստանի իշխանություններից անկախ:

- Արդեն չորս ամիս է՝ Արցախը բլոկադայի մեջ է: Տպավորություն է, թե մարդիկ այս իրավիճակին հարմարվել են:

- Արդեն չորս ամիս է՝ Արցախը տոտալ շրջափակման մեջ է, սակայն կարողանում է դիմադրել: Ամեն դեպքում, դիմադրելը հարցի լուծում չէ, պետք է պայքարել: Մայր Հայաստանը, որ միշտ Արցախի կողքին է եղել, այսօր իշխանությունների պատճառով դարձել է նշանակություն չունեցող կողմ: Ամեն դեպքում, Արցախն ամեն կերպ փորձում է դիմակայել այս ամենին: Ադրբեջանն ամեն օր նոր խնդիրներ է ավելացնում եւ շարունակելու է ավելացնել ճնշումները, որպեսզի կարողանա իր նպատակներն իրագործել: Ցավոք, Արցախն այսօր միայնակ է կռիվ տալիս: