Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումը վիճարկելու եմ դատական կարգով. Էդգար Ղազարյան
Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ազգային ժողովի անունից կայացրած հակասահմանադրական և անօրինական որոշումն առաջիկայում իմ կողմից վիճարկելու է դատական կարգով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը:
«Խուլիգանների և դավաճանների, նրանց ապօրինությունների դեմ պայքարը շարունակվելու է բոլոր հնարավոր միջոցներով և հասնելու է իր տրամաբանական հանգրվանին»,-գրել է Ղազարյանը: