Ռուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Սևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Գագոն մարզիկների համար ամեն ինչ արել ա՝ բժիշկ, սնունդ և այլն, բայց էսօր բոլորը լուռ են. Հակոբկոխյան (տեսանյութ)Ես 2018 թիվ եմ տեսել` ոնց են Սերժ Սարգսյանին ուրանում. Գագիկ Ծառուկյանին էլ կուրանային. Շարմազանով (տեսանյութ)Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան ԱբրահամյանԱպրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում ավտոմեքենա այվելՀայաստանը վերածվել է մի մեծ կոնցլագերի՝ համակենտրոնացման ճամբարի․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Քաղաքացիներն iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից․ ՆԳՆՎաշինգտոնում հիդրօդանավ է վթարի ենթարկվել. կան վիրավորներ«Վաղը խաղողը ոնց են մթերելու, կուլակաթափ են անո՞ւմ, բոլշևիզմ ա՞»․ Գառնիկ ԴանիելյանРоссельхознадзор-ն արգելել է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
Ծառուկյանին Քննչական բերելու ժամանակ հավաքվածները վանկարկում էին «Ազատություն» (տեսանյութ)
Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)Այսօր Հայաստանի առջև կանգնած են երեք փոխկապակցված ռազմավարական ճգնաժամեր՝ ներքին կայունության, տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային կարգի ճգնաժամը. Արա ԱյվազյանՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկներըՈւկրաինայում հակամարտությունը կավարտվի, եթե Արևմուտքը զիջումների գնա Ռուսաստանին․ Իլոն ՄասկԻՀՊԿ-ն շարունակում է հարվածներ հասցնել ԱՄՆ ռազմաբազաներին60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններըՎե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ ԶաքարյանԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ ԱբրահամյանԳագիկ Ծառուկյանին ներկայացրել են ՔԿ վարչություն. ուղիղԱՄՆ-ի կողմից Իրանի Ահվազ քաղաքում իրականացված հարվածների հետևանքով չորս մարդ է զոհվել. կան վիրավորներՈստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրшմիջոցներԱդրբեջանը շարունակում է արագ տեմպերով բնակեցնել օկուպացված ԱրցախըԷկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»Քաղաքական պատվերով կառուցված գործերը կարող են որոշ ժամանակ ծառայել իշխանության շահերին, սակայն, ի վերջո, դրանց փաստական և իրավական սնանկությունը բացահայտվում է․ Սուրեն Սուրենյանց
Ստի ․․․, թե հավաքագրվել եմ օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, ստի ․․․, թե գաղտնի տեղեկատվության փոխանցման դիմաց 622 հազար դոլար փող եմ ստացել․ Թևանյան
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԴավիթ Ղազինյանի մասով խախտվում է պառլամենտարիզմի կարևորագույն կանոններից՝ պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքը․ Գոհար ՄելոյանԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»
Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա ու վարորդի մարմինը. մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
Իրանը հայտարարել է տարածաշրջանի մի քանի երկրներին հնարավոր հարվածներ հասցնելու մասինԷրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով

Ի՞նչ էին նշանակում երեկվա դիրքային մարտերը. Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ի՞նչ էր նշանակում երեկվա դիրքային մարտերը. Թշնամին նույնիսկ նոր զավթած տարածքում կանգ առնելու մտադրություն չունի: Կարծում եմ, որ նա միտումնավոր բախում հրահրեց` մեր բանակի օպերատիվության ու սպառազինության մակարդակը գնահատելու և իր հետագա գործողությունները պլանավորելու համար:

ԵՄ դիտորդական առաքելությունն առաջին կարևոր քննությունը պետք է հանձնի: Եթե առաջիկա երկու օրերի ընթացքում Բրյուսելից չլինի Ադրբեջանի դեմ սակցիայի սպառնալիք և ՀՀ օկուպացված տարածքներից հետ քաշվելու հստակ պահանջ, ապա ԵՄ դիտորդների քամակներին պետք է տալ ու դուրս անել սահմանամերձ գոտիներից` անհասկանալի ու կասկածելի գործունեության համար: Այս մասին իր վերջին ասուլիսում խոսել է նաև ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը: Տեղ գյուղի երեկվա մարտերն ու զոհերը խոսում են այն մասին, որ ԵՄ առաքելությունն առնավազն իր խնդիրը չի կատարել, ավելին` ձախողել է:

Երեկվա մարտական գործողությունն ազդանշան է Հայաստանի հարավում սպասվող նոր ռազմական էսկալացիայի հավանականության վերաբերյալ, ինչպես նաև ստուգատես էր Իրանի հնարավոր օպերատիվ արձագանքի մասով:

Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մեր ԶՈւ ստորաբաժանումներում կա ուժ, ոգի և պատրաստականության բավարար մակարդակ: Իսկ ՊՆ քաղաքական ղեկավարությանն ու իշխանության ՔՊ-ական բոսյակներին պետք է խզակոթներին տալով դուրս շպրտել` դավադիր կերպով ՀՀ սուվերեն տարածքներում նման պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելու և այն կառավարել չկարողանալու համար:

Անհրաժեշտ է նաև գիտակցել, որ շարային ծառայության համար պիտանի և առնվազն մարտական հերթապահության փորձ ունեցող բոլոր քաղաքացիները պետք է պատրաստ լինենք 24 ժամվա ընթացքում մոբիլիզացիայի: Ցանկացած պատերազմ մեր դեմ կարող է սկսվել ու ծավալվել շատ անսպասելի, հաշված րոպեների ընթացքում: Աստված մի արասցե, եթե ռազմական էսկալացիա լինի, թշնամին քթներիս տակ է, ոչ թե Հորադիզում: Արագություն է անհրաժեշտ լինելու բոլոր հարցերում:

Համաժողովրդական համախմբում է պետք լինելու ամեն ինչում` կանոնավոր պաշտպանությունից, աշխարհազորային ինքնապաշտպանությունից մինչև ինֆորմացիոն պատերազմ ու թիկունքային ապահովում: Թքած ՔՊ-ական դավաճանների վրա: Հայրենիքի լինելիության հարց է, իսկ դավաճանների հետ` պատերազմի կանոններով:

Տեղ գյուղի երեկվա իրադարձությունն ու արագ ավարտը փոքր հույս տվեց, որ Ռուսաստանի ու Իրանի գործոնները դեռևս զսպող հանգամանք են Ադրբեջանի և Թուրքիայի համար և թույլ չեն տալիս տարածաշրջանը վերածել նոր, ավելի թեժ Սիրիայի:

Երեկվա ադրբեջանական սադրանքը ցույց տվեց, որ Ալիևը շտապում է, նա ևս ժամանակ չունի: Նիկոլի դիրքերը երկրի ներսում թուլացել են: Իշխանությունը պահվում է իրավապահ համակարգի չարաշահման հաշվին: Թուրքերը նպատակ ունեն մինչև վերջ օգտվել Նիկոլի «իշխանությունից»: Մենք պարտավոր ենք իշխանափոխության ձգտելով` դիմադրել ևս մեկ բարդ շրջան, որից հետո չի բացառվում, որ Ադրբեջանի համար սկսվեն ծանր ու քայքայիչ ժամանակներ:

Մեր կյանքը պայքար է, թե´ ներսում, թե´ դրսում: Ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է տեղի ունենալու երկրում վաղը և ի՞նչ է սպասվելու իրեն այդ ընթացքում:

Աստված թող լույսերի մեջ պահի մեր զոհված երիտասարդների հոգիները: Հավերժ հիշատակ ու խոնարհում: Նրանք ընկան` հանուն Հայրենիքի: Շուտափույթ ապաքինում մաղթենք վիրավոր զինծառայողներին:

Իսկ մեզ բոլորիս թող Աստված խելք ու իմաստություն տա վերջապես: Ամոթ է, որ առ այսօր մեր ժողովուրդը ՀՀ ում նման իշխանություն է հանդուրժում և միևնույն ժամանակ ցանկանում է հաղթել թուրքին»: