Միջանցք տալու տարբեր ձևեր կան և ամենից լեգիտիմը ռազմական գործողություններ ապահովելն է. քաղաքագետը` Տեղ գյուղի մոտ կատարվածի մասին
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի դեպ, երեկվա տեղի ունեցածը Տեղ գյուղի մոտ կարող է և լիովին այլ կոնտեքստ էլ ունենալ, որն առաջինը պետք է ՀՀ գործող վարչապետին։
Միջանցք տալու տարբեր ձևեր կան և ամենից լեգիտիմը ռազմական գործողություններ ապահովելն է.
-մի կողմից զոհի կերպարում կհայտնվես առանց պատասխանատվության հատկապես Իրանի առաջ,
-միջանցք տալը կդիտվի լեգիտիմ սեփական ժողովրդիդ առաջ, հիմնավորելով, թե չկարողացանք պահել,
-Բաքվին միջանցքի տվածդ խոստումը կիրականացնես։
Դեռևս այսքանը։
Երբեք չգիտես իրականում փոխպայմանավորված վիճակում սադրանքի իրական հեղինակը ով է և որ կողմը։
Ի դեպ, ես բոլոր հասանելի վիդեոները տեսել եմ, եթե կա բուն մարտի վիդեո, որը ունեք, կխնդրեի լինկը ուղարկել»: