Օկուպացված Սուս գյուղում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Այսօր օկուպացված Բերձորի շրջանի Սուս գյուղում հակահետևակային ականի պայթյունից ադրբեջանցի հովիվ է վիրավորվել: Այս մասին գրում է Haqqin.az-ը:
2001 թվականին ծնված Ռամիլ Ազիզովը ոտքի վնասվածք է ստացել։