ԱՄՆ-ն Ալիևին պետք է պատասխանատվության ենթարկի․ Փալոնե
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆրենկ Փալոնեն երեկվա միջադեպը որակել է ադրբեջանական ուժերի հերթական անիմաստ սադրանք Հայաստանի դեմ։
Նա Թվիթերում գրել է․ «Ադրբեջանը բազմիցս ագրեսիայի չհրահրված գործողություններ է նախաձեռնել Հայաստանի ինքնիշխան տարածքում, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը եւ գրեթե անհնարին են դարձնում խաղաղությունը։ ԱՄՆ-ն պետք է Ալիեւին պատասխանատվության ենթարկի»։