Ինչու օգոստոսից մեր դիրքերը չենք ամրապնդել․ Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը՝ Տեղ գյուղի մասին
Ինչու օգոստոսից Հայաստանը ամրաշինական, ինժեներական աշխատանքներ չի արել Տեղ-Կոռնիձոր հատվածում։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Տեղ գյուղում երեկվա դեպքերը այդ աշխատանքների թերությունների արդյունքը չէին․ «Միգուցե ավելի մեծ պլանավորված սադրանքի արդյունք էր»։ Այդ մասին պատգամավորն ասել է Հանրայինի Հարցազրույցում։
Հարցին՝ ինչպիսին է հիմա օպերատիվ իրավիճակը Տեղում։ Քոչարյանի մեկնաբանմամբ՝ Ադրբեջանի հետ հիմա կա կոնտակտ, այն կար նաև երեկ, համոզված է՝ այսօր էլ կա։ Այդ կոնտակը, ըստ Քոչարյանի, շատ մոտ է սահմանային խնդիրների լուծմանը․ «Ադրբեջանը պետք է իմանա որն ա մերը, ու էդ սահման չանցնի։ Չանցնելու համար Հայաստանում պետք է տեսնի կայուն ժողովուրդ՝ իր զինված ուժերով»։