Պուտինն անձամբ հավանություն է տվել ամերիկացի լրագրողի ձերբակալությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ հավանություն է տվել Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալությանը, ում ռուսական իշխանությունները մեղադրում են լրտեսության մեջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Ռուսաստանի նախագահի կողմից այդ քայլի հավանությունն արտացոլում է Կրեմլի աճող ազդեցությունը, որոնք ձգտում են խորացնել առճակատումը Վաշինգտոնի հետ:
Այնպիսի քայլերը, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանի կողմից Պուտինին կալանավորելու հրամանը, միայն ուժեղացրել են Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումները, նշում է Bloomberg-ը: