Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄարտունիում բախվել են «Opel»-ը և «Lexus LX570»-ը․ վերջինս բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավորԿասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը
Շնորհակալություն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում ինձ հյուրընկալելու համար. ԱՄՆ փոխպետքարտուղար
Ռուսաստանի մի շարք կլինիկաներում թոքային ժանտախտ է տարածվել. ռուսական լրատվամիջոցներՀիմա պատկերացրեք՝ ո՞վ է այն անասունը, որ 8 մլրդ դոլար փող կտա ներկայիս Հայաստանին 50 տարի մարման ժամկետով. Արթուր Դանիելյան
Հասարակություն

Քաղաքապետարանի թիվ 1 ընդդիմադիրը դարձավ «Կիմ Չեն Ավինի» վկան. «հնի» ու «նորի» պայքարից ծնված «պալատական» Խաժակյանը

Օրերս Երևանի ավագանու «ընդդիմադիր» անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրապարակել էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի «հովանավորությամբ» տնկված ու արդեն ծաղկած սակուրաների լուսանկար և կից հպարտությամբ գրառում արել. 

«Կասկադի առաջին ծաղկած Սակուրաները»

Չի քննարկվում, որ այս «ծաղկած սակուրան» մնալու է այդպես գեղեցիկ ընդամնեը 15 օր, հետո դառնալու է ցախավել...

Այստեղ հարցն այլ է.

Խաժակյանի նմանատիպ գրառումը, իհարկե, կարող էր կասկածի տակ դնել, թե արդյոք իշխանության «հաքերնե՞րը» չեն կոտրել նրա էջն ու իրենց ուզածով տնօրինում են։ Սակայն դա «հին»` նախկին Խաժակյանի դեպքում, իսկ սա «նոր» Խաժակյանն է, որը նաև իշխանության մաս կազմող Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ է։

Նա կոտրվեց (կամ կոտրեցին) այն պահից, երբ նրա քննադատությունների համար դեռ 2019 թվականի Խաժակյանին մանդատից զրկելու հարց բարձրացավ։

Մանդատից չզրկեցին, ու նա մնաց որպես «պալատական ընդդիմություն»։

Նա անգամ սրտատոչոր մի տեքստ ասաց այդ առիթով.

«Ուզում եմ իմ գործընկերներից հայցել ներողամտություն բոլոր այն հնարավոր ձևակերպումների հետ կապված, որոնք տարաձայնության տեղիք կարող էին տալ։ Ուզում եմ ասել, որ ավագանու նիստերի հանդարտ անցնելը պայմանավորված է Ձեզնով, պարոն քաղաքապետ»։

Ու այդ օրվանից սկսեց թաքնված համագործակցություն` իշխանության հետ։ Իսկ այժմ, երբ իր կուսակցության նախագահը բացեիբաց աշխատում է դավաճանության մեջ մեղադրվող իշխանության հետ` Դավիթ Խաժակյանը ոչինչ չի թաքցնում ու խաղում է բաց քարտերով։

Այն շրջանում, երբ բոլորը խոսում էին փոխվարչապետ, իսկ այնուհետև փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի «ստվերային քաղաքապետ» լինելու մասին` Խաժակյանը, որպես «հավատարիմ ընդդիմադիր», առաջիններից էր, ով պաշտպանում էր Ավինյանին ու տարօրինակ ոչինչ չէր տեսնում։

Նա արտասովոր ու, առավելևս անօրինական, ոչինչ չի տեսնում այն գործընթացի մեջ, որ քաղաքի կանաչ ու առողջ ծառերը կտրելով, ծառերի բները փորելով` օտարածին բույսեր տնկվեցին` սակուրա անունով։

«Հին» Խաժակյանը կփորփրեր փաստաթղերը, ինչպես անում էր ամեն անգամ ու կապացուցեր, որ այդ տնկիներն, օրինակ, գնվել են ապօրինի մեխանիզմով. ասենք` ձեռք են բերվել բավականին էժան գնով ու ներկայացվել թանկ գնով։

«Հին» Խաժակյանը կասեր, որ տեղի է ունեցել փողերի լվացում` տնկիների ձեռքբերման հարցում։

«Հին»  Խաժակյանը կասեր, որ կանաչ սաղարթը ոչնչացնելն անօրինական է և ենթակա է պատժի։

«Հին» Խաժակյանը, իր «լեգեոն»-ով գուցե նաև կգնար այդ ծառերի մոտ ու թույլ չէր տա անխնա ու անօրինական մոտեցում բնության նկատմամբ։

«Հին» Խաժակյանի երևակայությունը գուցե ավելի մեծ լիներ, քան, օրինակ, մերը, ու նա հաստատ ավելի շատ բաներ կգտներ` սակուրասեր իշխանությանը մեղադրանքներ առաջադրելու համար, բայց դա «հինն» է։ Իսկ «նոր» Խաժակյանը հանգիստ համակերվել է իր վիճակին, սիրել իր նոր «ես»–ը ու լռեցրել «հին» Խաժակյանին` առանց «հնի» ու «նորի» կռվի։

Նրա այս փոփոխությանն արձագանքել են շատ օգտատերեր։ Նրանցից մեկն օրինակ գրել է.

«Քաղաքապետարանի համար 1-ին ընդդիմադիրը դառավ *Կիմ Չեն Ավինի* վկան

Տասնյակ սաղարթախիտ ծառերը, եթե արմատախիլ արվեին այլ պարագայում֊հաստատ ձեր վերաբերմունքն էլ ուրիշ կլիներ հարյուրավոր գրանտակեր սուտի Էկոակտիվիստների հետ միասին....

Աբսուրդի Թատրոն (((»։

 

 

Արմինե Մկրտումյան