ԱՄՆ-ը վիզա չի տրամադրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախագահող ռուսական պատվիրակությանը. CNN
Ապրիլին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը պետք է նախագահի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, սակայն ԱՄՆ-ը դեռ թույլտվություն չի տվել նախարարի հատուկ ինքնաթիռի ժամանման և ռուսական պատվիրակության վիզաների համար։
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կոչ է արել Վաշինգտոնին թույլտվություններ և վիզաներ տրամադրել ռուսական պատվիրակությանը։
Անտոնովն ընդգծել է, որ թեև այս իրադարձությանը դեռ մի քանի օր է մնացել, բայց դեռևս հստակություն չկա։