Սև ծովը պետք է ապառազմականացվի. Կուլեբա
Ուկրաինայի փոխվարչապետ Դմիտրի Կուլեբան նշել է, որ Սև ծովը պետք է ապառազմականացվի, այն պետք է օգտագործվի առևտրի և ճանապարհորդությունների համար։
Կուլեբան նաև կոչ է արել Վրաստանին և Ուկրաինային հնարավորինս արագ միանալ ՆԱՏՕ-ին։
«Այժմ անհրաժեշտ է, որ այնպիսի երկրները, ինչպիսիք են Ուկրաինան և Վրաստանը, ոչ միայն ցույց տան ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը, այլև հստակ մեխանիզմ նախանշեն, թե ինչպես դա տեղի կունենա»,- նշել է Կուլեբան: