Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄարտունիում բախվել են «Opel»-ը և «Lexus LX570»-ը․ վերջինս բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավորԿասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը
Շնորհակալություն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում ինձ հյուրընկալելու համար. ԱՄՆ փոխպետքարտուղար
Ռուսաստանի մի շարք կլինիկաներում թոքային ժանտախտ է տարածվել. ռուսական լրատվամիջոցներՀիմա պատկերացրեք՝ ո՞վ է այն անասունը, որ 8 մլրդ դոլար փող կտա ներկայիս Հայաստանին 50 տարի մարման ժամկետով. Արթուր Դանիելյան
Հասարակություն

Մեր բնակֆոնդը 20-25 տարվա ընթացքում ամբողջությամբ պետք է թարմացնենք, սա ազգային անվտանգության խնդիր է, որը մենք անպայման պետք է լուծենք․ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 10 և թիվ 17 շենքերի և հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու, ներդրումային ծրագրին հավանություն տալու և համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն:

Այդ հասցեներում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերը գնահատվել են որպես 4-րդ աստիճանի վթարային և շենքի բնակիչների անվտանգության ապահովման խնդիրները լուծելու համար անհրաժեշտություն է առաջանում քանդել վթարային շենքը՝ արդյունքում տեղում նոր կառուցվող շենքերից բնակարանների հատկացում կատարելով բնակիչներին:

Քաղաքաշինական ծրագրի իրականացման արդյունքում վթարային այդ շենքերը կապամոնտաժվեն, կվերանա շենքերի փլուզման վտանգը, կկառուցվեն նոր բազմաբնակարան շենքեր, կապահովվի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների և երրորդ անձանց անվտանգությունը, կբացառվեն անկանխատեսելի հետևանքները և կլուծվեն քաղաքի տվյալ հատվածում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրները:

Տարածքում կբարելավվի բնակիչների կյանքի որակը՝ վերականգնելով հանգստի, զբոսանքի ժամանցի համար տեղային գրավիչ, գեղագիտական վայրերը, կմաքրվեն անկանոն, քաոսային կերպով տեղաբաշխված և բարեկարգ բակի ստեղծմանը խոչընդոտող ծանրաբեռնված տարածքները՝ ազատելով դրանք տարերայնորեն տեղակայված կառույցներից, և տեղում կիրականացվեն կանաչապատման և բարեկարգման աշխատանքեր և կստեղծվեն կանաչ հանգստի գոտիներ: Կբարելավվի սանիտարական վիճակը և կվերականգնվի էկոլոգիական հավասարակշռությունը, ինչպես նաև կանաչապատման և հանգստի վայրերի ստեղծման համար ընդհանուր օգտագործման տարածքը առավելագույնս կազատվի ավտոտնակներից և այլ օբյեկտներից՝ դրանք տեղակայելով ստորգետնյա կառուցվածքներում: Որոշմամբ նախատեսվում է համագործակցել կառուցապատող «ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերության հետ՝ նկատի ունենալով վերջինիս կողմից Երևանի քաղաքապետարանին ներկայացված համագործակցության առաջարկը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է որոշմանը և նշել, որ երկար քննարկումների արդյունքում այս երկու շենքերի համար ստեղծել են մի համակարգային լուծում, որը կարող է հիմք հանդիսանալ բոլոր մնացած ծրագրերի համար՝ 4-րդ կարգի վթարային շենքերի և հետագայում նաև 3-րդ կարգի վթարային շենքերի համար: «Այստեղ կարևորագույն կետն այն է, որ Երևան քաղաքը դառնում է միջնորդ կառուցապատողի և բնակչի միջև և կարծում եմ որ հաջողությամբ այս ծրագիրն իրականացնելու ենք»,-ասել է փոխքաղաքապետը:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ծրագրի հաջողությամբ իրականացումը, որի օրինակը կարող է նպաստել վթարային մնացած շենքերի խնդրի շղթակայան լուծմանը: «Նաև այս մեխանիզմով մենք կարող ենք մեր բնակֆոնդի թարմացման հարցը լուծել, որովհետև դժբախտաբար այդտեղ էլ ունենք շատ խորը և արմատական պրոբլեմներ: Մենք այդ պրոբլեմները վերջերս քննարկել են, այդ թվում Անվտանգության խորհրդի նիստում: Եկել ենք այն եզրակացության, որ մենք մեր բնակֆոնդը, ըստ էության, առաջիկա 20-25 տարվա ընթացքում ամբողջությամբ պետք է թարմացնենք: Սա ազգային անվտանգության խնդիր է, որը մենք անպայման պետք է լուծենք, և դրա համար պետք է մեխանիզմներ գտնել: Իհարկե, դա միակ մոդելը չի լինի, որովհետև հիմա կան կառուցապատողներ, որոնք այդ խնդիրը լուծում են»,-ասել է վարչապետը: