ՌԴ սառեցված ակտիվները պատերազմի ավարտից հետո պետք է վերադարձվեն Ռուսաստանին
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները պատերազմի ավարտից հետո պետք է վերադարձվեն Ռուսաստանին: Այս մասին նշել է Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը:
Եվրահանձնաժողովը Ուկրաինային ակտիվներ փոխանցելու իրավական հնարավորություններ չի գտել:
Չնայած այս ակտիվները Ուկրաինային փոխանցելու Եվրոպայի ցանկությանը, իրավական նրբությունները, ըստ երևույթին, թույլ չեն տա դա անել, հետևաբար, գերատեսչությունը փնտրում է այդ միջոցներն օգտագործելու այլ ուղիներ, ներառյալ ներդրումները: